Հրդեհ՝ Եգիպտոսի հիվանդանոցում. կորոնավիրուսով վարակված 7 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Եգիպտոսում կորոնավիրուսից բուժվող հիվանդների համար նախատեսված հիվանդանոցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է 7 մարդ, տուժել է 5-ը:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը բռնկվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Դեպքի վայր են մեկնել հրշեջ ծառայության մեքենաներ: Մի քանի հիվանդի հաջողվել է փրկվել:

Դեպքի կապակցությամբ քննություն է սկսվել:

--00—ԼՄ