Մեր ակնածանքը հայտնենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Հայրենիքի փրկության շարժում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26,  24News

եկեղեցի

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում իր զորակցությունն է հայտնում Հայ առաքելական Սուրե Եկեղոցում։ Հայտարարությունում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, սգակիր քույրեր ու եղբայրներ,

Այս կիրակի՝ դեկտեմբերի 27-ին, հայոց բոլոր եկեղեցիներում կմատուցվի տարվա վերջին Ս. Պատարագը:

Մասնակցենք սրբազան արարողությանը և զորանանք Ս. Հաղորդության խորհրդով: Եվս մեկ անգամ մեր ակնածանքն ու զորակցությունը հայտնենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, աղոթենք Հայոց աշխարհի անսասանության համար, մեր հերոս նահատակների հոգու խաղաղության համար, միասնականության և համերաշխության աղոթքով վերանորոգենք մեր հավատն ու համախմբվենք Հայաստանի առաջիկա հաղթանակների շուրջ»:

  --00—ՄՀ