Մայր Աթոռի և Վեհափառի նկատմամբ ոտնձգության փորձի մասով հաղորդում եմ ներկայացրել դատախազին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26,  24News

Վարդևանյան

Դատախազության երեկվա անհասկանալի հայտարարությունից եւ փաստացի անգործությունից հետո, որով որեւէ կերպ չփարատվեց բոլորիս մտահոգությունները որոշ քրեածին տարրերի կողմից Մայր Աթոռի եւ Վեհափառ Հայրապետի ոտնձգության փորձերի մասով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Երեկ երեկոյան ներկայացրեցի հաղորդում հանցագործության մասին հասցեագրված Գլխավոր դատախազին, մանրակրկիտ ներկայացնելով այս ժամանակահատվածում տեղի ունեցած հայտարարությունները եւ դրանց կոնկրետ որակումը, այդ թվում պահանջելով կոնկրետ գործողություններ։ Բնականաբար վաղը իմ ընկերների հետ միասին լինելու եմ Մայր Աթոռում»:

  --00—ՄՀ