Հարձակվել են Գագիկ Համբարյանի վրա. նա հաղորդում է տվել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

Գյումրիի Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն ահանզագում է, որ նախօրեին հարձակում է տեղի ունեցել իր նկատմամբ: Այս առնչությամբ նա իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել հանցագործության մասին։ Գրառումը՝ ստորև․

«Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 09.30-ի սահմանում, Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի եւ Մայակովսկու փողոցի հատման վայրում՝ նակին «Կանգառ» խանութի մոտ, հարձակման եմ ենթարկվել Շիրակի պետհամալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, Սահակ Մինասյանի ֆան-ակումբի կարկառուն ներկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյանի եղբոր՝ Ռաֆիկ Հովհաննիսյանի կողմից, որը, անակնկալի բերելով ինձ և այդ բանուկ վայրում գտնվող բազմաթիվ մարդկանց, այլանդակ հայհոյանքներ ուղղելով իմ և ընտանիքիս անդամների հասցեին՝ հարձակվեց ինձ վրա և մարմնական վնասվածքներ պատճառեց:

Այս խուլիգանության և ինձ մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ հայտարարություն եմ տվել ոստիկանության Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժնում:

Հիշեցնեմ, որ Անահիտ Հովհաննիսյանը, ում բազմաթիվ մարդկանց ներկայությամբ նրա կուռք Սահակ Մինասյանը «12 բալանի գիժ» էր անվանում, որեւէ խնդիր չունենալով իմ և Հ. Խորիկյանի հետ, դարձավ ՇՊՀ-ի նախկին ռեկտորի հանցակիցը՝ մեծ ուրախությամբ ընդգրկվելով տխրահռչակ նախկին ռեկտորի ապօրինաբար ստեղծած Էթիկայի հանձնաժողովի աշխատանքների մեջ:

Հավելեմ, որ Անահիտ Հովհաննիսյանը բազմիցս է բուհի աշխատակիցների մոտ պարծեցել, որ իր եղբայրը՝ Ռաֆիկ Հովհաննիսյանը, դանակը գրպանը ման է գալիս մեր թաղում՝ ինձ սպանելու նպատակով: Այդ հայտարարություններին ես միշտ վերաբերվել եմ հումորով, սակայն Անահիտ Հովհաննիսյանը շատ ճիշտ է, որ իր եղբայրը պոտենցիալ հանցագործ է, ինչի վերաբերյալ ապացույցը՝ դեկտեմբերի 4-ին եղբոր խուլիգանական արարքն է իմ անձի նկատմամբ»,-ասված է հայտարարության մեջ: