Մեծ քանակի զենք կա, էմոցիան շատ է, այդ պատճառով հիմա ընտրության գնալը սխալ է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը չի բացառում, որ իր ներկայացրած քաղաքական ուժը կարող է երկխոսության գնալ թե՛ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, թե՛ 17 ուժերի հետ: Բայցև ընդգծում է՝ անցումային շրջանի վարչապետի թեկնածուն ո՛չ ՔՊ-ից, ո՛չ 17 ուժերից պետք է լինի: Ավելին՝ հավանական արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ անցումային շրջանի կառավարությունը չպետք է ներկյացնի:

24TV-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականությանը, նշում է՝ այժմ ընտրություններ կազմակերպելու լավագույն ժամանակը չէ: Բացատրում է՝ պատերազմից հետո հասարակության շրջանում մեծ քանակի զենք կա, պետք է նախ դրա դեմն առնել, ապա թոթափել էմոցիոնալ շրջանը, որ մարդիկ հոգեհանգստից կամ հուղարկավորությունից դուրս չգան ու ընտրատեղամաս գնան:

«Բայց եթե ճգնաժամը խորանա, գուցե բանը ընտրությունների չհասնեի էլ: Հեղաշրջում կարող է լինել, կամ էլ վարչապետի թեկնածուն դրսից նշանակվի»,- հավելում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ