Բախվել են Range Rover-ն ու Քննչական կոմիտեի ավագ քննիչի Nissan-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

․

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում, Աբովյան քաղաքում, Աբովյանի քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են Աբովյանի բնակիչ, 30-ամյա Արթուր Յոյչյանի վարած Range Rover մակնիշի 79 DA 799 համարանիշի և Եղվարդ քաղաքի բնակիչ Վազգեն Աբգարյանի վարած Nissan Altima մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով վարորդներից Վ. Աբգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Վ. Աբգարյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ