Թվային օրակարգը կօգնի, որ ԵԱՏՄ տարածքում ընկերությունները մասնակցեն մրցույթների․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը կօգնի լուծել մրցույթներին ընկերությունների մասնակցության խնդիրները, որոնք անցկացվում են ԵԱՏՄ անդամ երկրներում: Այս մասին Սանկտ Պետերբուրգում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ երկրների գագաթաժողովի նախաշեմին տնտեսական տեսաբան Նիկոլայ Կորժենեւսկուն տված հարցազրույցում:

Ըստ Փաշինյանը՝ հայկական ընկերությունները հնարավորություն չունեն մասնակցելու ԵԱՏՄ երկրներում անցկացվող պետական մրցույթներին։ Հայաստանում մրցույթներին մասնակցելու հնարավորություն չունեն նաև ռուսական և ԵԱՏՄ մյուս երկրների ընկերությունները։

«ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը հենց այն գործիքն է, որը կարող է այս հարցը լուծել, որովհետեւ սա տեխնիկական խոչընդոտ է, ոչ մի քաղաքական խոչընդոտ չկա: Մենք կառուցողական աշխատանքի ենք տրամադրված, որպեսզի այս բոլոր հարցերը լուծենք», - ասել է Փաշինյանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս