Պեկինից Երևան են բերվել Covid-19-ի դեմ պայքարի համար նախատեսված բժշկական միջոցներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

օգնություն

Դեկտեմբերի 27-ին Երևան ժամանեց Պեկին-Երևան 2-րդ կոմերցիոն չարտերային չվերթը, որով տեղափոխվել է Covid-19 համավարակի դեմ պայքարի համար նախատեսված բժշկական պարագաներ և պաշտպանիչ միջոցներ` պատվիրված ՀՀ Առողջապահության նախարարության կողմից, ինչպես նաև Չինաստանում ՀՀ դեսպանության միջոցով ձեռքբերված պաշտպանիչ պարագաների խմբաքանակ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

--00--ԱԹ