ԱԻՊԾ տնօրենը պարգևատրել է ՌԴ ԱԻՆ աշխատակիցների

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ՌԴ ԱԻՆ1

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության աշխատակցի մասնագիտական տոն օրվա առթիվ պարգևատրել է համակարգի մի խումբ աշխատակիցների: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում ԱԻ ծառայության տնօրենի առաջին տեղակալ, գնդապետ Սամվել Պետրոսյանը շնորհավորել է ռուս գործընկերներին և Կարեն Սարգսյանի հրամանագրով վերջիններիս հանձնել պարգևները:

Ակտիվ համագործակցության շրջանակներում փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին պարգևատրվել է ԱԻ ծառայության «Փառքի խաչ-Նոյ» մեդալով:

«Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվել են՝

ՌԴ ԱԻՆ համահավաք խմբավորման ավագ՝

գնդապետ Վադիմ Գարշենը,

ավագ ենթասպա Դմիտրի Կվորցովը,

սերժանտ Եվգենի Սոպիլնյակը,

ավագ սերժանտ Խամզա Խամբաբաեվը,

սերժանտ Ալեքսանդր Չերնովոլենկոն,

կրտեսր սերժանտ Ալեքսանդր Շոպավալովը:

--00--ԱԹ