Հարսանիք Դադիվանքում. արցախցի Իրինան ու Արամը հավատարմության երդում տվեցին միմյանց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Դադիվանք

Wargonzo նախագիծը ներկայացրել է էքսկլյուզիվ լուսանկար Արցախից:

«Հարսանիք Դադիվանքում: Այսօր: Խաղաղապահների աջակցությամբ»,- գրված է լուսանկարի նկարագրության մեջ:

Մարտակերտից Իրինա Գաբրիելյանը և Ստեփանակերտից Արամ Վերդյանն այսօր պսակադրվել են Դադիվանքում: Վերջիններս շնորհակալություն են հայտնել խաղաղապահներին՝ Դադիվանքի պահպանության և այն բանի համար, որ տեղի ունեցածից հետո իրենք կարողացան պսակադրվել այստեղ:

--00--ԱԹ