Փաշինյանը մեկնաբանում է նոր գաղտնալսումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Գաղտնալսումը կոռումպացված համակարգի հայտարարած պատերազմն է Հայաստանի Հանրապետությանը։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ի երեկոյան, ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով իրեն, ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը։

«Կոռումպացված համակարգը տեսնում է, որ խորհրդարանական ընտրությունից հետո վերանալու է, և պատերազմ է հայտարարել Հայաստանի պետականությանը։ Դեկտեմբերի 9-ին մասնակցե՛ք ընտրությանը, քվեարկե՛ք համար 4 քվեաթերթիկի օգտին, տվե՛ք ինձ վարչապետի մանդատ, և մենք կշարունակենք արմատախիլ անել կոռուպցիան, չի «պլստալու» ոչ ոք»,- ասաց Փաշինյանը։

Նա վստահեցրել է, որ ինչ խոստացել են՝ փուլ առ փուլ իրականացնելու են ընտրությունից հետո։