Մեր տուն թշնամի է մտել, ոչ թե դավաճան․ չենք թողնի` արտահերթ լինի, քանի Նիկոլը չի գնացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների, նա պարզապես ուզում է դաշտը դիտմամբ բաժանել կուսակցությունների․ հին նոր, սև ու սպիտակ, էլիտար ժողովուրդ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ըննդիմության  վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Մենք հստակ ասել ենք՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ոչ մի ընտրություն չի կարող լինել Հայաստանում։ Նա պետք է հեռանա, ձևավորվի կառավարություն, մի քիչ ուշքի բերի երկիրը, բարձրացնի բանակի մարտունակությունը, գնա եռակողմ կամ Ադրբեջանի հետ բանակցությունների։ Այն ինչ որ կատարվում է՝ խայտառակություն է»,- ասաց Մանուկյանը։

Մանուկյանն ընդգծեց՝ հիմա ընտրությունները նշանակում է նորից տրոհել Հայաստանը, մինչև ուշքի չգանք, նման բան չի կարելի անել։ 

«Մինչև ինքը չգնա Հայաստանում ոչ մի ընտրությունը չի լինի, կամ ընտրությունը Հայաստանում կվերածվի եսիմ ինչի, ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թավելու, դա ա ինքը ուզո՞ւմ»։

--0--ԿԿ