Արցախում հաշվառված երեխաների աջակցության գումարները կվճարվեն դեկտեմբերի 29-ից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Արցախ

Արցախում հաշվառված երեխաների աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվող գումարները կարող են ստանալ վաղվանից՝ դեկտեմբերի 29-ից, «Հայփոստի» և «Արցախփոստի» բաժանմունքներում։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:  

Անհրաժեշտ է ներկայացնել ծնողի անձնագիրը և երեխայի ծննդյան վկայականը։ Մինչև այդ և գումարը ստանալուց դիմում գրելու կարիք չկա։

--00--ԱԹ