Հայաստանը բարելավել է դիրքերը. ահաբեկչության ցուցանիշի վարկանշային աղյուսակը 2018-ին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

Տնտեսության և խաղաղության լոնդոնյան ինստիտուտը ուսումնասիրել է ահաբեկչության գլոբալ մակարդակը: Tert.am-ը ներկայացնում է, որ  հետազոտության տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով մահվան դեպքերը կազմում են ընդհանուր մահացության ցուցանիշի 44 տոկոսը, սակայն այն շարունակում է տարածված մնալ:

Այս տարվա տվյալները ցույց են տալիս ահաբեկչության մակարդակի անկում երեք անընդմեջ տարվա համեմատ: Վերջին տարիներին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2014-ին:

Ինչպես նշվում է զեկույցում, այդ ցուցանիշի նվազումը պայմանավորված է Միջին Արևելքում «Իսլամական պետության» անկմամբ և հակաահաբեկչական գորոծղությունների ակտիվացմամբ:

Հայաստանը 2018 թվականին ահաբեկչության համաշխարհային ցանկում զբաղեցրել է 83-րդ հորիզոնականը: Ըստ զեկույցի՝ մեր երկրում ահաբեկչության ազդեցությունը շատ ցածր է:

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի մեր երկիրը զբաղեցրել է 75-րդ հորիզոնականը:

Հարևան երկրներից Թուրքիան զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը, Վրաստանը՝ 89-րդ, Ադրբեջանը՝ 98-րդ հորիզոնականը:

Ցանկում, ընդհանուր առմամբ, ընդգրկված է 138 երկիր, որոնց թվում ահաբեկչությունից ամենից շատ տուժող երկրներն են Իրաքը, Աֆղանստանը, Նիգերիան, Սիրիան, Պակիստանը: Ամենախաղաղ երկրներն են Թուրքմենստանը, Տոգոն, Արևելյան Թիմոր, Գամբիան, Սվազիլենդը:

Տեսանյութեր

Live

Լրահոս