Եգիպտոսը խստացնում Է պահանջները օտարերկրացի զբոսաշրջիկների տեղեկանքների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Եգիպտոս

Եգիպտոսի իշխանությունները խստացնում են պահանջներն այն փաստաթղթերի նկատմամբ, որոնք պետք Է ներկայացնեն օտարերկրացի զբոսաշրջիկները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ): Երկիրը բախվել Է ՊՇՌ-թեստավորման արդյունքների մասին կեղծ տեղեկանքների թվի աճին, որոնք ներկայացվում են արտասահմանցի հյուրերի կողմից: Եգիպտոսի հյուրանոցային պալատների ֆեդերացիայի տվյալներով՝ հիմնականում «մեղանչում են» Արեւելյան Եվրոպայից հանգստացողները: Շինծու փաստաթղթերի դեմ պայքարի համար իշխանությունները լրացուցիչ պահանջներ են սահմանել անալիզի արդյունքների տեղեկանքների նկատմամբ, որոնք զբոսաշրջիկները ցույց են տալիս մուտք գործելիս: Տուրօպերատորների տեղեկատվության համաձայն, այժմ ՊՇՌ-թեստի բացասական արդյունքներով հավաստագիրը պետք Է տրվի անգլերեն լեզվով, իսկ կենսանյութի վերցնելն անցկացվի ոչ շուտ, քան ժամանելուց 72 ժամ առաջ:

Նաեւ փաստաթուղթը պետք Է պարունակի բժշկի «դեռ չչորացած» կնիքը եւ ստորագրությունը: Բացի այդ, տեղեկանքի մեջ ճանապարհորդի բոլոր տվյալները պետք Է նշվեն ամբողջությամբ եւ առանց սխալների: Ձեռքով լրացված թղթեր չեն ընդունվում: Փաստաթղթի բնագրի բացակայության դեպքում ընդունվում Է ՊՇՌ-թեստ անցնելու մասին տեղեկանքի առկայությունը Էլեկտրոնային տեսքով, որն Էլեկտրոնային փոստով ուղարկվել Է այն լաբորատորիայի կողմից, որտեղ անցկացվել Է թեստավորումը: Խուրգադայի եւ Շարմ Էշ-Շեյխի օդանավակայաններում 30 դոլար վճարելով անալիզ հանձնելու հնարավորությունը պահպանվում Է: Բայց տուրօպերատորները համառորեն հանձնարարում են զբոսաշրջնիկներին՝ ինքնաթիռով մեկնել միայն ՊՇՌ-թեստի պատրաստի արդյունքով՝ լաբորատորիայից տեղեկանքի բնագրով եւ այդ փաստաթղթի տպագրված կրկնօրինակներով: «Կահիրե թռչելիս ճանապարհորդները պարտավոր են պատրաստի թեստ ունենալ ձեռքին»,-հիշեցրել են շուկայի մասնակիցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00--ԱԹ