Սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ Շուշիում տեղադրված արձանը գլխատվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

Համացանցում է հայտնվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ Շուշիում տեղադրված արձանը, որը, ըստ շրջանառվող լուսանկարի, պղծվել է: Արձանը գլխատված է, կոտրված, ընկած գետնին ու վրան խաչ է քաշված: 

Հիշեցնենք, որ Շուշիի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցնելուց հետո Սպարապետի արձանը մեկ այլ վայր, օրինակ՝ Ստեփանակերտ, տեղափոխելու մասով քննարկում էր ծավալվել, սակայն այն այդպես էլ չտեղափոխվեց:

--00—ԼՄ