17 կուսակցություններն ասես ոչ թե Փաշինյանին, այլ ժողովրդին են դեմ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Գրիգորյանը մտադիր չէ դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից կամ հրաժարվել մանդատից, որը նա ստացել է այսօր՝ դեկտեմբերի 28-ին։ 24News-ի հետ զրույցում նա ասել է, որ խորհրդարան է եկել սեփական գաղափարներով ու օրնիբուն աշխատելու տրամադրվածությամբ:

Պատգամավորին դուր չեն գալիս «հողատու», «դավաճան» բառերը, քանի որ իրական դավաճանները, ըստ իշխանական խմբակցության ներկայացուցչի, 10-ամյակներով բանակը թալանածներն են: Գրիգորյանի կարծիքով, հանրությունն ավելի շատ ընդդիմադիրներից, քան իշխանությունից է հիասթափված: Նրա խոսքով, 17 կուսակցությունները կարծես ոչ թե Փաշինյանին են դեմ, այլ՝ ժողովրդին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ