Արցախի մի քանի գյուղ հետ կտան ավերակ վիճակում. «Անակոնդա» օպերացիան սկսված է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

«Խնդիրը Արցախի հարցը չէր, արցախյան հարցը մեզ համար դարձավ խայծ, կտրեցին հայկական ընդհանուր հարցից, շեղելով տարան լրիվ այլ ուղղությամբ»,-այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստազորի մայոր Պավլիկ Մանուկյանը:

«Մեր նախնիները պայքարեցին հայկական հարցի համար, տասնյակ պետություններ ճանաչեցին Ցեղասպանությունը, բայց ֆուտբոլային դիվանագիտությունից հետո այլ ուղղությամբ գնաց խնդիրը», ասել է Մանուկյանը:

Նրա խոսքով, այսօր ոչ թե Արցախի խնդիրն է, այլ հայկական հարցի վաճառքի մասին է խոսքը, և Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Բաքվում հնչեցրած խոսքերը հենց այս համատեքստում են տեղավորվում, այն է՝ թող հայերը խելոք մնան, թե չէ...այսինքն՝ հետևողականորեն փորձում են վիժեցնել հայկական հարցը։

«Այս առումով ես չեմ բացառում, որ Արցախի մի քանի գյուղ հետ կտան ավերակ վիճակում՝ որպես «եղբայրական» զոհաբերություն»,- ասել է Պավլիկ Մանուկյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաև արտաքին գործընթացներին վերաբերող մի շարք կարևոր այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ