ՌԴ ՊՆ-ն ստուգում է Հադրութի շրջանում հրադադարի խախտման մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

խաղաղապահ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ստուգում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հնարավոր խախտման մասին հաղորդագրությունները։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

«Կողմերի հաշտեցման կենտրոնն ստուգում է 2020թ-ի դեկտեմբերի 27-ին Հադրութի շրջանում ավտոմատ հրաձգային զենքի հնարավոր կիրառման մասին տեղեկատվությունը»,- ասված է ՌԴ ՊՆ կայքի հաղորդագրության մեջ:

Աղբյուրի հաղորդմամբ ռուս խաղաղապահները շարունակում են շուրջօրյա հետևել շփման գծում տիրող իրավիճակին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել դեկտեմբերի 27-ի երեկոյան Հադրութի շրջանում հայկական և ադրբեջանական կողմերի փոխհրաձգության մասին:

--00--ԱՀ