Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

․

Դեկտեմբերի 27-28-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Մարտունի-Գետափ, Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան, Քուչակ-Ջրամբար ավտոճանապարհներին, Ամբերդ ամրոց տանող հատվածում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և Շինուհայր գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա:

--00--ԱՀ