Սյունիքում «Mitsubishi»-ն մոտ 400 մետր գահավիժել է անդունդը. մահացածները զինծառայողներ են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1

Դեկտեմբերի 28-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Mitsubishi Montero մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 253 կմ հատվածում, Գորիս-Կապան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել մոտ 400 մետր խորությամբ անդունդը՝ հայտնվելով Վարարկն գետի մեջ, գրում է shamshyan.com-ը:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել 2 մարտական հաշվարկ։ Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղանքի դժվարանցանելիության պատճառով փրկարարներին, բժիշկներին, ոստիկաններին և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչներին հնարավոր չի եղել մոտենալ ավտոմեքենային։

Ըստ նախնական տեղեկության՝ ավտոմեքենայում կան դիեր, որոնց տվյալները Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։

Դեպքի վայր է ժամանել նաև ՈՃ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, սակայն փաստի առթիվ հետաքննություն է անցկացնելու Զինվորական ոստիկանությունը, որովհետև տվյալներ են ստացվել նաև, որ մահացածների մեջ ՀՀ ՊՆ ծառայողներ են։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության Գորիսի ռազմական ոստիկանության ծառայողները։

Ըստ աղբյուրի՝ նրանք խաղաղապահ զորքերի ծառայողներ են։ Կան նաև տեղեկություններ, որ հնարավոր է, բացի 2 մահացածներից, այլ անձ կամ անձինք էլ եղած լինեն։

Ոստիկաննությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։ Վաղ առավոտվանից որոնողական աշխատանքները շարունակվել են։ 

նկար

--00—ԼՄ