«Էրդողանն ապրում է պալատում, իսկ միտքը՝ բանտում». Փերվին Բուլդան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Փերվին Բուլդանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը բանտում գտնվող քրդամետ կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Էրդողանն ասել էր, որ Թուրքիան չի բավարարելու Դեմիրթաշի կալանքը վերացնելու մասին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)  պահանջը:

«Էրդողանն ապրում է պալատում, բայց նրա միտքը Էդիրնեի բանտում է։ (Այնտեղ կալանավորված է Դեմիրթաշը-խմբ)։ Անհրաժեշտ է, որ Դեմիրթաշն ազատ արձակվի։ ՄԻԵԴ-ի որոշումը պետք է նախադեպ դառնա, որ մեր մյուս ընկերները նույնպես հայտնվեն ազատության մեջ։ Բայց թուրքական դատարանն իշխանության հրահանգով չի իրագործում եվրադատարանի պահանջը»,- ասել է Բուլդանը։

Հիշեցնենք, որ Սելահաթթին Դեմիրթաշը շուրջ երկու տարի անազատության մեջ է: Նա, կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և խորհրդարանի 9 ԺԴԿ պատգամավոր ձերբակալվել էին «հանցախումբ ստեղծելու», «ահաբեկչական խմբավորմանը հարելու», «ահաբեկչության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքներով: 

Տեսանյութեր

Live

Լրահոս