Հայաստանում Ղազախստանի դեսպանն ավարտել է առաքելությունը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29,  24News

Այվազյան

Դեկտեմբերի 29-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Բիբիթալիի Ուրազաևին` Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման մեջ ունեցած ներդրման համար և հաջողություններ մաղթեց իր հետագա գործունեության մեջ:

--00—ՄՀ