ՀՀ գլխավոր դատախազը հունվարի 11-14-ը կգործուղվի Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

արթուր

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը 2021 թ. հունվարի 11-14-ը կգործուղվեն Մոսկվա՝ մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի՝ Ռուսաստանի Դաշնության դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով 2021 թվականի հունվարի 11-14-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,- ասված է որոշման մեջ:

--00—ԼՄ