Գորիս-Կապան ավտոճանապարհին մեքենայի ձորն ընկնելու հետևանքով 3 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29,  24News

․

Դեկտեմբերի 28-ին, ժամը 20։44-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապար­հին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ահարոն Խ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ ընկել ձորը։

Փրկարարները հայտնաբերել են վարորդի և երկու ուղևորների դիերը։

Դեպքի վայրում հրշեջ-փրկարարներն իրականացնում են դիերի կիրճից դուրս բերման աշխատանքներ։

--00--ԱՀ