Զոհված սյունեցիների թիվը 169 է, անհայտ կորածներինը՝ 42. մարզպետը անուններ է հրապարակել

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հրապարակել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված սյունեցիների մասին տեղեկությունները 29.12.2020 թ.-ի դրությամբ:

«Ամանորի և Սուրբ Ծննդի շեմին պարտքս եմ համարում առաջին անգամ ամբողջապես հանրայնացնել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված սյունեցիների անունները, որ հայտնի են այսօրվա դրությամբ:

Եվ քանի որ այս Ամանորն ու Սուրբ Ծնունդը բացառիկ են՝ իրավիճակի թելադրությամբ, իսկ ավելի ճիշտ ու նախեւառաջ հիշատակի օրեր են լինելու ըստ էության, ապա, նահատակ սյունեցիների անունները հրապարակելու հետ մեկտեղ, աղոթք եմ բարձրացնում առ Աստված՝ նրանց հոգու հանգստության համար:

Նաեւ ներողություն եմ խնդրում բոլորից ու յուրաքանչյուրից, որ չկարողացանք նրանց կյանքը փրկել…

Ունենք նաեւ անհետ կորածներ. հույս ունեմ, որ հրաշք կկատարվի, եւ նրանք կվերադառնան ողջ…

Իսկ պատերազմում վիրավորված մեր տասնյակ հայրենակիցներին` շուտափույթ ապաքինում եւ առողջություն»:

Անունները՝ այստեղ:

--00—ԼՄ