Դանակահարություն Իջևանում․ տուժածը փաստաբան Կարեն Ղալումյանն է

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30,  24News 

Ղալումյան

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 28-ին Իջևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարության փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 11։45-ի սահմաններում Ոստիկանության Տավուշի մարզային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Անկախության փողոցում դանակահարութուն է եղել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։30-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել Իջևան քաղաքի Անկախության փողոցի բնակիչներ՝ 32-ամյա Արման Մանուկյանի և 53-ամյա Կարեն Ղալումյանի միջև։

Բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, Կ․ Ղալումյանը քարով հարվածել է Ա․ Մանուկյանի գլխին, որից հետո վերջինս հետապնդել է Կ․ Ղալումյանին ու Ա․ Մելիքբեկյան և Անկախության փողոցների խաչմերուկում փայտով հարվածել է Կ․ Ղալումյանին, ով կորցնելով հավասարակշռությունը վայր է ընկել, որից հետո Ա․ Մանուկյանը դանակով հարվածել է Կ․ Ղալումյանի ձախ ձեռքին՝ պատճառելով վնասվածքներ։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը և փայտը։

Կայքի տեղեկություններով՝ Կ․ Ղալումյանը Փաստաբանների պալատի փաստաբան է, իսկ ոստիկանների կողմից բռնված և քննչական վարչություն ներկայացված Ա․ Մանուկյանին տեղափոխել են հոգեբուժարան։

--00--ԱԹ