Վարկանիշի կտրուկ անկում. ռեյտինգայիններին խանգարում է ԲՀԿ-ից առաջադրված լինելը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե 2017թ. և դրան նախորդած ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ից առաջադրված լինելը թեկնածուներին հավելյալ ձայներ էր ապահովում, հիմա հակառակը՝ այդ հանգամանքը խանգարող դեր է կատարում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները փաստում են, որ ԲՀԿ-ից առաջադրված լինելը խանգարում է իրենց, որովհետև ընտրողները չեն ցանկանում քվեարկել ԲՀԿ-ի օգտին: Նրանցից շատերն ասում են, որ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ մարդիկ իրենց անկեղծորեն ասում են, որ կքվեարկեին իրենց օգտին, եթե իրենք չներկայացնեին ԲՀԿ-ն:

ԲՀԿ-ի վարկանիշի նման կտրուկ անկումը պայմանավորված է կուսակցության փոփոխական և անկայուն քաղաքական վարքագծով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: