Արմեն Թռչունյանը հետմահու պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

հասարակական

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է Արմեն Թռչունյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Գիտության և կրթության բնագավառներում ներդրած ավանդի և երկարամյա անձնվեր աշխատանքի համար կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Համբարձումի ԹՌՉՈՒՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,– ասվում է հրամանագրում:

--0--ԿԿ