Կարճ ժամանակ անց մեր պատասխանը լինելու է անհամաչափ. Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

հասարակական

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նույն կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ավտոմեքնան վնասելու դեպքին։ Գրառման մեջ ասվում է․

«Այս գիշեր իշխանական «հայտնի» հրոսակներ, այդ հրոսակախմբի ղեկավարի աներորդու հրամանով կոտրել են ընկերոջս, Բաբկեն Հարությունյանի մեքենայի ապակին:

Այս գործողությունն ընդդիմադիր գործչին լռեցնելու, խոսքի ազատությունը սահմանափակելուն միտված անբարոյական քայլ է: Այս դավաճան իշխանությունը ջանք չի խնայում, որպեսզի Հայաստանը լիարժեք վերադառնա 90-ականներ: Դրա համար մնացել է միայն հոսանքի անջատումներն ու գազի լիարժեք բացակայությունը:

Քաղաքական պայքարը անձնական վիրավորանքների, բռնության ու գույքային վնասների մակարդակի իջեցումը դավաճան նիկոլի կողմից սահմանված նոր կանոններն են: Նախ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է ընդդիմության հասցեին հայհոյանք ու բռնություն գործադրում, հետո «շշով» ընդդիմադիրի գույքն են վնասում:

Հարկ եմ համարում հիշեցնել 90-ականներին այսպիսի դեպքերի պատասխան գործողությունները և զգուշացնում եմ իշխանությանը. եթե Սիսակի հանցավոր գործողությունները և Բաբկենի մեքենայի վնասումն օրենքի սահմանված կարգով չստանա անհրաժեշտ գնահատական, ապա կարճ ժամանակ անց մեր պատասխանը լինելու է անհամաչափ:

Պատգամավորներին հորդորում եմ ճղվել մեջտեղից, որպեսզի հնարավորինս շուտ բռնությանն ու վնասարարությանը տրվի ճշգրիտ իրավական գնահատական: Հակառակ դեպքում կհամարեմ այդ գործողությունները թույլատրելի և կանցնեմ գործի...»։

--0--ԿԿ