Արցախում ռուս խաղաղապահները երկու բլոկ-մոդուլային ավան են կառուցել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

հասարակական

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետները սեղմ ժամկետում Ստեփանակերտում եւ Գետավանում երկու բլոկ-մոդուլային ավան են կառուցել ՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների բնակության հարմարավետ և ժամանակակից պայմանների համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Բլոկ-մոդուլային ավանները նախատեսված են ավելի քան 300 մարդու համար։

«Եվս մեկ նման ավան նախատեսվում է կառուցել հաջորդ տարվա հունվարին Բերդաշեն բնակավայրում»,- նշված է հաղորդագրության մեջ։

--0--ԿԿ