Վիգեն Սարգսյանին ենթարկվում են միայն ցուցակի առաջին 10-15 համարները. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի ներսում արշալույսները խաղաղ չեն: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ՀՀԿ ցուցակը գլխավորելու փաստը կուսակցության շատ անդամներ այնքան էլ միանշանակ չեն ընդունել: Եվ ահա, ինչպես պնդում են մեր աղբյուրները, այդ հակակրանքը գնալով խորանում է. ՀՀԿ ներսում Վիգեն Սարգսյանը թեկնածուներին բաժանել է յուրայինների և ոչ յուրայինների: Եվ Սարգսյանի «սիրելիների ակումբը» գործում է արտոնյալ կարգավիճակում:

Միաժամանակ Վ.Սարգսյանը սկսել է միանձնյա որոշումներ կայացնել, թե ով ինչ անի, և հատկապես ով ոչինչ չանի, հրապարակային դաշտում ով երևա, ով չերևա: Ու պատահական չէ, որ ՀՀԿ քարոզարշավը տանում են կուսակցության առաջին չորս համարներում ընդգրկված անձինք, իսկ մյուսները մղվել են երրորդական պլան:

Միաժամանակ, ըստ մեր աղբուրների, Վիգեն Սարգսյանը, հակառակ իր ջանքերին, չի կարողանում ղեկավարել բոլորին. նրան դեռևս ենթարկվում են ցուցակի առաջին 10-15 համարները, իսկ մյուսները՝ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս