Շուռնուխցին տան պատուհանից նկարահանել է՝ ինչպես են ադրբեջանցիները մտնում գյուղ. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է շուռնուխցի Արարատ Աղաբեկյանի տարածած տեսանյութը, որում երևում է՝ ինչպես են ադրբեջանցիները մտնում և դիրքավորվում գյուղում:

Հրապարակած տեսանյութին կից Նաիրա Զոհրաբյանը նաև գրառում է արել.

«Թուրքը մտավ Շուռնուխ։

Շուռնուխցի Արարատ Աղաբեկյանն իր տան պատուհանից այս ողբերգությունը նկարահանել է հատուկ Նիկոլի համար։

Նայե՛ք։

Լսե՛ք։

Ու շարունակե՛ք չհավատալ։

Շուռնուխը Նիկոլ-Ալիև բանավոր համաձայնության փաթեթի մեջ էր»։

Ավելի վաղ Շուռնուխի տարածքից տեսանյութ էր հրապարակել նաև գյուղապետ Հակոբ Արշակյանը՝ տեղեկացնելով, որ ադրբեջանցիները ռուսների հետ 5 օր ժամանակ են տվել տարածքը լքելու համար:

 

--00—ԼՄ