Հին ոճով. ԲՀԿ-ն փորձում է Գյումրիում ընտրակաշառք բաժանել. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն այս օրերին Գյումրիում և որոշ այլ գյուղաբնակ վայրերում անցել է իր հին գործելակերպին՝ փորձելով ընտրակաշառք բաժանել։

Մասնավորապես՝ շտաբներից կանչում են մարդկանց, որոնց հետ նախկինում աշխատել են, ու կոնկրետ հանձնարարականներ են տալիս։ Մարզային պատասխանատուները, ովքեր նախկինում ևս զբաղվել են ընտրակաշառք բաժանելով և հստակ գիտեն, թե ովքեր կարող են վերցնել այդ կաշառքը, աշխատում են հենց այդ մասսայի հետ։

Մեզ պատմեցին, որ այս աշխատանքը արվում է շատ զգույշ, բայց եթե ոստիկանությունը իրապես զբաղվի նրանցով, ապա շատ արագ կբացահայտի ընտրակաշառք բաժանելու դեպքերը, քանի որ նույն մարդիկ են, ու իրավապահները նրանց շատ լավ ճանաչում են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս