Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձգում է Սյունիքի պարանոցի սեղմօղակը. Արցախի հերոս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

1

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայե՛ր, թմբիրից զարթնել է պետք, հետոն չի լինելու...

Մինչև ՀՀ-ում իշխանությունը և ընդիմություն «ջուջուլ-պուպուլիկ են» խաղում, ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ի դեմս ադրբեջանա-թուրքական զինուժի, ձգում է Սյունիքի պարանոցին նետված սեղմօղակը։

Հ. Գ. 1. Արցախը այլևս Հայաստան չէ...

Հ. Գ. 2. Հա, մոռացա հիշեցնեմ, որ Սիրիայի հյուսիսային շրջանները և Իդլիբի նահանգը ևս ՍԱՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներ էին...»:

Հիշեցնենք, որ այսօր ադբեջանցի զինվորականները ռուս խաղապահների հետ Շուռնուխի տարածք են մտել և, ըստ գյուղապետ Հակոբ Արշակյանի, հայկական կողմին 5 օր ժամանակ են տվել տարածքը լքելու համար:

--00—ԼՄ