ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերն այս ընթացքում տեղակայվում են շփման գծի Շուռնուխ բնակավայրին հարող տարածքում, իսկ բնակչությանը կոչ է անում չտրվել որևէ սադրանքի:
«Հարգելի՛ սյունեցիներ, Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որը գտնվում է վիճելի տարածքում, շարունակվում են երկու կողմերի սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքները։
Ըստ այդմ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերն այս ընթացքում տեղակայվում են նաև շփման գծի Շուռնուխ բնակավայրին հարող տարածքում։
Տեղի բնակչությանը կոչ ենք անում չտրվել որևէ սադրանքի հնարավոր լարվածությունից խուսափելու համար»:
--00—ԼՄ