Սոցապ նախարարն այցելել է վիրավորում ստացած զինվորներին և պահեստազորայիններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

նկար

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր՝ հունվարի 2-ին, այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին տեղեկանում ենք նախարարության Ֆեյսբուքի էջից:

Նախարարը հանդիպել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինվորներին եւ պահեստազորայիններին, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով, զրուցել իր ղեկավարած գերատեսչությանը վերաբերող հարցերից:

Մեսրոպ Առաքելյանը  շնորհակալություն է հայտնել զինծառայողներին՝ երկրի խաղաղությունն անձնվիրաբար ապահովելու համար, շնորհավորել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով շուտափույթ ապաքինում եւ խաղաղ ծառայություն:

--00—ԼՄ