ԱԺ-ում կրկին քվորում չկա. Արամ Հարությունյանն անձեռնմխելիությունից դեռ չի զրկվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

ԱԺ-ում շարունակվում է քառօրյա նստաշրջանը, սակայն այսօր ևս քվորում չի ապահովվել։ Նիստին ներկա է եղել 8 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 53 գրանցված պատգամավոր։

Հիշեցնենք, որ քառօրյա նստաշրջանի օրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: Սակայն արդեն մի քանի օր է քվորում չի ապահովվում։

Արամ Հարությունյանին վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում:  Դատախազությունից հայտնում են, որ  քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝  190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: