Որոնողական աշխատանքների արդյունքում ևս 10 զինծառայողի մարմին է հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ 

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 3,  24News 

Արցախ

Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին հայտնաբերվել է 10 մարմին, որոնցից 5-ը դուրս է բերվել Ֆիզուլիից, 4-ը` Հադրութից, 1-ը՝ Մարտունուց:  Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում և Ֆիզուլիում: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Այսօր երեկոյան կունենանք նոր տվյալներ, որոնք կամփոփենք վաղն առավոտյան: Նոյեմբերի 13-ից մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1155 զոհված զինծառայողի մարմին», - հավելել է Հունան Թադևոսյանը:

 --00—ՄՀ