Փամբակ գյուղի մոտակայքում «Ford» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 06:23-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Ford» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: