Փաշինյանից պահանջում եմ հրապարակել Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 3,  24News

Զոհրաբյան

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի` Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ անհապաղ հրապարակել 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում չնկարագրված, Ադրբեջանի հետ ձեռք բերված գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Միաժամանակ պահանջում եմ տալ հետևյալ հարցերի պատասխանները՝

- Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանն անձա՞մբ է հաղորդակցվում, թե միջնորդավորված

- Արդյո՞ք Սյունիքի մարզում տեղի ունեցած ցավոտ և միակողմանի զիջումները սպասվում են Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում, մասնավորապես, Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում

- Ե՞րբ են մեր ռազմագերիներին վերադարձնելու:

Հ.Գ. Առաջարկում եմ մեր հայրենակիցներին միանալ այս հարցապնդումներին»,-գրել է Արա Զոհրաբյանը:

--00—ՄՀ