Մառախուղի պատճառով հետաձգված, ուշացած, չեղարկված չվերթներ չկան․ «Զվարթնոց» օդանավակայան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Երևանում ուժեղ մառախուղը չի խոչընդոտել մայրաքաղաքի «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը: Այս մասին հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջում։

«Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10-ի դրությամբ, բոլոր թռիչքներն ու վայրէջքներն իրականացվել են ըստ ժամանակացույցի: Հետաձգված, ուշացած կամ չեղարկված չվերթներ չկան», - նշված է կայքէջում: