Վաշինգտոնը վերջին հրաժեշտը տվեց Ջորջ Բուշ ավագին․ Թրամփը կրկին ուշադրության կենտրոնում էր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Վաշինգտոնի մայր տաճարում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի վերջին հրաժեշտի արարողությունը, որին ներկա են եղել նախագահ Թրամփը տիկնոջ հետ, ԱՄՆ չորս նախկին նախագահներն՝ իրենց կանանց հետ:

Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել նաև այլ երկրների պաշտոնատար դեմքեր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Չարլզը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Հորդանանի թագավոր Աբդուլա Երկրորդը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:

CNN-ի հաղորդմամբ՝ նախկին նախագահի որդին՝ Ջորջ Բուշ կրտսերը, իր ճառում ասել է, որ հայրն իրենց համար «գրեթե կատարյալ» էր:

Արարողությունից հետո նախկին նախագահի մարմինն ինքնաթիռով տեղափոխվել է Հյուսթոն, որտեղ Բուշ ավագի ընտանիքը հրաժեշտ կտա հանգուցյալին: Այսօր հրաժեշտի երկրորդ արարողությունից հետո նախկին նախագահի մարմինը կհանգրվանի Տեխասի Քոլեջ Սթեյշն քաղաքի համալսարանին կից իր անունը կրող նախագահական գրադարանի տարածքում՝ կնոջ՝ Բարբարայի կողքին:

Հանգուցյալի նախկին խոսնակ Ջիմ Մըք Գրաֆն ասել է, որ նախկին նախագահը մի անգամ ասել է՝ արդյոք որևէ մեկը ներկա կլինի՞ իր հուղարկավորության արարողությանը:

Ի դեպ, ամերիկյան ԶԼմ-ները հայտնում են, որ Թրամփը հուղակավորության ժամանակ սեղմել է միայն Բարաք Օբամայի և նրա տիկկնոջ ձեռքը:

Thumbnail