Վաղվանից Շուռնուխում փողոց անցնելը դառնում է պրոբլեմ. համայնքապետը՝ բնակիչներին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 4,  24News

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է իր և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հանդիպումը տեղի բնակիչների հետ: Տեղի հայ սահմանապահների հետ միասին համայնքապետերը ներկայացրել են ստեղծված իրավիճակն ու անվտանգության նկատառումներով իրականացվելիք միջոցառումները:

«Փողոց անցնելը վաղվանից դառնում է պրոբլեմ, եթե հանկարծ անասուն էլ անցնի, հետևից գնալ չկա։ Թուրք գեներալն իր բերանով հստակ ասաց՝ մեր սահմանապահները գիտեն՝ ոնց անեն, որ երկրորդ անգամ անասուն չմտնի ադրբեջանական տարածք», - ասել է Շուռնուխի համայնքապետը:

Բնակիչներն ուղղել են իրենց հուզող հարցերը, ստացել պատասխաններ, ներկայացրել առաջարկներ: 

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱԹ