Իմ նախընտրական շտաբի մոտ 2 հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Հայաստանի Հանրապետական խմբակցության պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բարի լո՛ւյս, սիրելի՛ մտահոգ քաղաքացիներ: Առավոտը, իհարկե, բարի է:

Միայն թե քարոզարշավի վերջին օրերին ոմանց տմարդի տեսակը ակտիվանում է: Չեն դիմանում. շարունակում են ճղճիմ սցենարներ բեմադրել:

Ահազանգ եմ ստացել, որ երեկ Վանաձորի իմ նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել, իմանալու, թե ինչ է կատարվում, «դուխով» փախել են:

Հրավիրում եմ իրավապահների և բոլոր պատկան մարմինների ուշսադրությունը՝ աչալուրջ և հետևողական լինելու նման սադրանքները բացահայտելու հարցում:

Ենթադրում եմ, թե ում կողմից է հրահրվում այս թատրոնը: Պարոնայք, թուլացեք և խորը շունչ քաշեք», - ֆեյսբուքյան իր էջում գրել է թեկնածուն», - գրել է Շարմազանովը: