Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունը շուտով կընդունի տեղահանված ընտանիքների

 

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 4,  24News

Բյուրեղավան

Շուտով Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը կընդունի մի քանի տասնյակ տեղահանված ընտանիքների: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Գիշերօթիկ հաստատության կաթսայատունը և ջեռուցման համակարգը անսարք վիճակում էին գտնվում, ուստի Հիմնադրամը ստանձնել է վթարված համակարգի հիմնանորոգման ծախսերը։

Շենքի ջեռուցման ապահովման շնորհիվ բազմաթիվ տեղահանված արցախցի ընտանիքներ կկարողանան ցրտաշունչ ձմռանը ապաստանել այս հաստատությունում։

--00--ԱԹ