ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News
Հայաստանի Հանրապետական խմբակցության պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Բարի լո՛ւյս, սիրելի՛ մտահոգ քաղաքացիներ: Առավոտը, իհարկե, բարի է:
Միայն թե քարոզարշավի վերջին օրերին ոմանց տմարդի տեսակը ակտիվանում է: Չեն դիմանում. շարունակում են ճղճիմ սցենարներ բեմադրել:
Ահազանգ եմ ստացել, որ երեկ Վանաձորի իմ նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել, իմանալու, թե ինչ է կատարվում, «դուխով» փախել են:
Հրավիրում եմ իրավապահների և բոլոր պատկան մարմինների ուշսադրությունը՝ աչալուրջ և հետևողական լինելու նման սադրանքները բացահայտելու հարցում:
Ենթադրում եմ, թե ում կողմից է հրահրվում այս թատրոնը: Պարոնայք, թուլացեք և խորը շունչ քաշեք», - ֆեյսբուքյան իր էջում գրել է թեկնածուն», - գրել է Շարմազանովը: