Ուղիղ մեկ տարի հետո Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 4,  24News

թռչնամիս

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մաքուր բիզնես - 120մլն եվրո.

Ուղիղ մեկ տարի հետո Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%, որը Հայաստանում թռչնամսի արտադրությունը կդարձնի շատ գրավիչ։ Դա լավ շանս է, որպեսզի այսօրվա արտադրողները, ներմուծողները և ցանկացած այլ բիզնեսմեն ներդնի այս ոլորտի մեջ այսօր, որպեսզի ուղիղ մեկ տարի հետո կարողանա ամբողջ ծավալով արտադրել։

Տարեկան Հայաստանում արտադրվում է մոտ 15 հզ տոննա թռչնամիս, ներմուծվում է մոտ 44հզ տոննա: Միայն դեֆիցիտը լրացնելու համար պետք է մոտ 120մլն եվրո ներդնել թռչնաֆաբրիկաներում և համապատասխան շահույթ ստանալու հնարավորություն։ Կարելի է և ավել ներդնել ԵԱՏՄ երկրների ներքին պահանջարկը բավարարելու և թիրախավորելու արտահանումը»: 

--00--ԱԹ