Գործադիրը հայտարարեց պահեստազորի սպայական կազմի զորակոչ․ ծառայության ժամկետը՝ 2 տարի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Կառավարությունը որոշում ընդունեց հայտարարելու 2018 թվականի դեկտեմբեին Հայաստանի Հանրա­պետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ (պահեստազորի սպայական կազմի զորակոչ) և վերջիններիս ծառայության ժամկետը սահմանեց  2 տարի:

Որոշմամբ սահմանվեց պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:

Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ զորացրվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահման­ված ժամկե­տում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական  ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին:

Տեսանյութեր

Live

Լրահոս