Պատերազմի մեկնարկից հետո ՀՀ պետական սահմանը հատելու 8 դեպք է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 5,  24News

․

Սեպտեմբերի 27֊ից դեկտեմբերի 30֊ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ապօրինի սահմանահատման դեպքերի առթիվ հարուցվել է 8 քրեական գործեր։ Այս մասին «Փաստինֆո»֊ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԱԾ֊ից։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտի ստորագրումից անցել է շուրջ 2 ամիս, բայց հայկական կողմը դեռևս շարունակում է Ադրբեջանին հանձնել նույնիսկ այն տարածքները, որոնց մասին նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հրապարակված հայտարարությունում որևէ նշում անգամ չկար, ընդ որում՝ Փաշինյանն ինքն է հայտարարել, որ կան բանավոր պայմանավորվածություններ։

Մասնավորապես, սահմանազատման աշխատանքներն անհասկանալի պատճառներով իրականացվում են Խորհրդային քարտեզով՝ GPS համակարգի միջոցով, ինչը նոր խնդիրներ է առաջացնում հայկական կողմի համար։ Այս ընթացքում արձանագրվել են դեպքեր՝ ադրբեջանցիների կողմից ՀՀ սահմանը հատելու և Սյունիքի մարզի սահմանային գյուղերի բնակիչներին տեղահան անելու փորձեր, մասնավորապես, փորձ է կատարվել «համոզել» համայնքների բնակիչներին ազատել տարածքը՝ պատճառաբանելով, որ դրանք ադրբեջանական են։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվել նաեւ Վարդենիսում, Տավուշում ադրբեջանցիներ նկատելու վերաբերյալ:

ՀՀ սահմանն ապօրինի հատելու դեպքերի առնչությամբ «Փաստինֆո»֊ն գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ՝ պարզելու, թե քանի դեպք է գրանցվել, ինչին ի պատասխան հայտնել են, որ սեպտեմբերի 27֊ից դեկտեմբերի 30֊ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ապօրինի սահմանահատման դեպքերի առթիվ հարուցվել և քննվել է 8 քրեական գործ։

Հարուցված քրեական գործերի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից մեկը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի է։ Ինչ վերաբերում է Սյունիքի մարզում գտնվող գյուղերի տարածք ադրբեջանցիների կողմից մուտք գործելու և բնակիչներին տեղահանելու դեպքերին, ապա ԱԱԾ քննչական դեպարտամենտում այս դեպքերի վերաբերյալ քրեական գործ չի քննվում։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս